Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 2 զինծառայող ստացել է մարմնական վնասվածք

Մայիսի 21-ին, ժամը 12:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Երևան հատվածի 82-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Երևան հատվածի 82-րդ կմ-ին բախվել են «ГАЗ-66» (վարորդ` Ֆ.Ա., ծնված 1992 թ.) և «Ford Fiesta» (վարորդ՝ Ե.Ա., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Fiesta» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա.Ո.-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ե.Ա.-ին, Ֆ.Ա.-ին և «ГАЗ-66» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ս.Հ.-ին (ծնված 1996 թ.), Ն.Ի.-ին (ծնված 1984 թ.) տեղափոխել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները Ֆ.Ա.-ի, Ս.Հ.-ին և Ն.Ի.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ե.Ա.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները Ա.Ո.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ լուրը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 14:20-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Կապանի վարչական տարածքում:

«Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։ Նրանցից 2-ը ՊՆ զինծառայող են»,- ասաց Հովհաննիսյանը:

Բախվել են Ford մակնիշի և ՊՆ ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենաները։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Տեսանյութեր

Լրահոս