Բաժիններ՝

Կարակասն ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից կորուստները գնահատել է 130 մլրդ դոլար

ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից Վենեսուելայի տնտեսության ընդհանուր կորուստները կազմել են 130 միլիարդ դոլար: Այդ մասին ասել է ՌԴ-ում Վենեսուելայի դեսպան Կառլոս Ռաֆայել Ֆարիա Տորտոսան:

«2015 – 2018 թվականներին Միացյալ Նահանգների կողմից սահմանված տնտեսական շրջափակման հետեւանքով Վենեսուելայի տնտեսության ընդհանուր կորուստներն ու վնասները գնահատվում են 130 միլիարդ դոլար»,- ասել է դիվանագետը ճեպազրույցում:

Դեսպանի խոսքով՝այդ միջոցներով Վենեսուելայի տնտեսությունը կարող էր գոյություն ունենալ 9 տարի: Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները գործում են 2015 թվականի մարտից, երբ նախագահ Բարաք Օբաման դրանք սահմանեց մի շարք վենեսուելացի պաշտոնյաների դեմ ի պատասխան երկրից ամերիկացի դիվանագետների վտարման: Այդ ժամանակվանից ի վեր պատժամիջոցներն ընդլայնվել են: ԱՄՆ-ը վերջին ժամանակներս խստացրել է Վենեսուելայի նկատմամբ սահմանված մի շարք պատժամիջոցներ, այդ թվում՝ պետական ընկերությունների դեմ:

Վաշինգտոնը հունվարի 28-ին հայտարարել է PDVSA նավթի-գազի ազգային ընկերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, հաորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս