Վերջին 24 ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Վրաստանում՝ Թբիլիսիի մերձակայքում
3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիից 59 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին ասված է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ծալկա քաղաքից (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) 16 կիլոմետր եւ Փարավանի գյուղից՝ 7 կիլոմետր հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 16:34-ին:
Նշվում է, որ Ծալկայում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաեւ մայիսի 16-ին Թբիլիսիի ժամանակով ժամը 15:08-ին: Ցնցումների ոժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ, հաղորդել է Sputnik-ը: