«Մեր արտաքին քաղաքականությունը, համարյա միաժամանակյա, իրականացվում է երկու ուղղություններով». Արևելագետ

«Մեր արտաքին քաղաքականությունը, համարյա միաժամանակյա, իրականացվում է, և իրականացվում է ակտիվ՝ երկու ուղղություններով՝ և՛ արևմտյան, և՛ արևելյան»,- նշում է արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը և՛ Բրյուսել, և ՛ Չինաստան։

Մասնավորապես, Չինաստանի հետ մեր հարաբերությունների հետ արևելագետը մեծ հույսեր է կապում։ Ըստ նրա՝ նման քաղաքակրթական մակարդակով երկխոսություններն են մեր դիվանագիտության ապագան։

«Խորացնելով մեր համագործակցությունը Չինաստանի հետ` մենք կարող ենք մեր դիրքերն ուժեղացնել ոչ միայն՝ տնտեսական առումով, այլև՝ քաղաքակրթական առումով»,- նշում է նա։

Սաֆրաստյանը նկատում է, որ Հայաստանը Չինաստանի համար հետաքրքիր է մի քանի հանգամանքներով.

«Ե՛վ որպես Մերձավոր-Արևելյան տարածաշրջանում  հետազոտությունների առումով մեծ փորձառություն ունեցող երկիր, և՛ որպես մի երկիր, որն իր խնդիրներն ունենալով Թուրքիայի հետ՝ կարողանում է տարածաշրջանում իր դերն ապահովել, և  նաև այն հանգամանքը, որ մենք ներկայացնում ենք նախկին Խորհրդային Միությունը, իսկ այդ տարածքը Չինաստանի համար շատ կարևոր էր. այստեղ իրականացնում էր նպատակասլաց քաղաքականություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031