Բաժիններ՝

Էդուարդ Աղաջանյանն առաջադրվել է ՔՊ վարչության անդամի թեկնածու

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը առաջադրվել է «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի թեկնածու: Այդ մասին Աղաջանյանը նշեց ՔՊ կուսակցության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում:

«Ունեմ իմ տեսլականը կուսակցության ապագայի վերաբերյալ և համարում եմ, որ վարչության անդամի կարգավիճակն ավելի կհեշտացնի իմ տեսլականն իրականություն դարձնելու գործում»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը:

ՔՊ առաջիկա համագումարի ժամանակ կընտրվի կուսակցության վարչության կազմը։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնաառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 կուսակցական։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս