Բաժիններ՝

Dior-ը կատու է «բաց թողել» հարթակի վրա

Christian Dior նորաձեւության տան կրուիզային հավաքածուի ցուցադրության ժամանակ, որն անցկացվել է Մարաքեշում, կատու է դուրս եկել հարթակի վրա: Այդ մասին գրել է Daily Sabah-ը: Միջադեպը հայտնվել է տեսանյութում, որն արագորեն վիրուսային է դարձել: Ցուցադրությունը կայացել է մայիսի 1-ի երեկոյան: Երբ մոդելներն սկսել են դուրս գալ հարթակ, կենդանին փակել է նրանց ճանապարհը:

«Կատուն (հարթակի վրա) շարժվել է բարձր նորաձեւության կոստյումներ հագած մոդելներին ընդառաջ: Կենդանին հատել է նրանց շարժման հետագիծը եւ սկսել է գնալ ուղիղ դեպի հանդիսականները»,-նշում է հրատարակությունը: Կրուիզային հավաքածուն միջանկյալ հավաքածու է, բրենդի գարուն-ամառ հավաքածուի պրեվերսիան: Դրա ցուցադրությունն անցկացվում է նորաձեւության շաբաթի սովորական օրացույցից դուրս:

Սակայն կրուիզային հավաքածուն վաճառքների կարեւոր աղբյուր է բրենդի համար եւ գրավում է բազմաթիվ աստղերի: Այս տարի ցուցադրություն են այցելել դերասանուհիներ Լուպիտա Նիոնգոն եւ Շեյլին Վուդլին: Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:

Dior-ն արդեն հայտնի դերասանների է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել է Ջոնի Դեփը: Rose des vents հավաքածուի դեմքը դարձել է բրիտանացի դերասան Էմիլիա Քլարկը, ով հայտնի է «Գահերի խաղը» սերիալից, որում նա խաղացել է Դեյեներիս Տարգարիենի դերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս