Մանվել Գրիգորյանի պաշտպանի միջնորդությունը դատարանը մերժեց
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ կողմնակալ լինելու կասկածներ ունենալու հիմքով:
Բաղդասարյանը նշել էր, որ դատավորն անաչառության խնդիր ունի, քանի որ Գրիգորյանին արգելել է մասնակցել նիստերին:
Դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ և որոշեց մեղադրյալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի 2019 թվականի մայիսի 2-ի միջնորդությունը նախագահող դատավոր Մարտիրոսյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին՝ մերժել, անհիմն լինելու պատճառաբանությամբ: