![](/banners/BeFunky-design.jpg)
Լուկակուն բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը վնասվածքի պատճառով
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/D5QIWDlXsAMQc7x.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը վնասվածքի պատճառով: Այս մասին գրում է The Times-ը: Հարձակվողը վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Չելսիի» հետ հանդիպման ժամանակ (1:1):
Լուկակուն խորհրդակցել է բժիշկների թիմի հետ, որոնք թույլատրել էին նրան անցկացնել խաղի մնացած մասը: Խաղից հետո ֆուտբոլիստը ցավ էր զգացել ծնկի ստորին հատվածում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 32 խաղերում Լուկակուն դարձել է 12 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը