![](/banners/BeFunky-design.jpg)
Վենեսուելայի ընդդիմությունը մտադիր է շուտով հայտարարել նոր ընտրություններ
![](https://168.am/wp-content/uploads/2019/04/973269.jpg)
Վենեսուելայի ընդդիմությունն ակնկալում է սկսել անցումային կառավարություն ստեղծելու գործընթաց և շուտափույթ հայտարարել նոր ընտրությունների անցկացման մասին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Կառլոս Վեկկյոն, ով Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմից նշանակվել է ԱՄՆ-ում հարավամերիկյան այդ պետության ժամանակավոր ներկայացուցիչ:
«Վերջապես, և դա կարևոր ազդակ է. մենք կվերականգնենք մեր ժողովրդավարական համակարգը: Եկել է ժամանակը ստեղծելու անցումային կառավարություն, որպեսզի կանգնեցնենք վենեսուելացիների տառապանքները: Մենք ցանկանում ենք պատրաստ լինել ազատ և արդար ընտրությունների շուտափույթ անցկացմանը»,- ասել է Վեկկյոն: