Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում Հայաստանի քաղաքացի է մահացել
Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ հայ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ռոստովում:
РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի քաղաքացին մահացել է:
Ինքնաթիռում եղել է 176 ուղևոր և 6 հոգի անձնակազմից: