Բաժիններ՝

Սահմանադրական փոփոխություններ Եգիպտոսում. հանրաքվեի մեկնարկը տրված է

Եգիպտոսում մեկնարկել է եռօրյա հանրաքվե երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:

Փոփոխությունները նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգում՝ 4-ից դարձնելով 6 տարի: Դրանից բացի, նախատեսվում է խորհրդարանում ևս մեկ պալատի՝ Սենատի ստեղծում, վերականգնվում է փոխնախագահի պաշտոնը:

Ներկայում գործող խորհրդարանում նախատեսվում է սահմանել կին պատգամավորների քվոտա, որը պետք է լինի ոչ քիչ, քան 25 տոկոսը: Փոփոխություններով նախատեսվում է նաև բարձրացնել բանակի դերը:

Հանրաքվեի օրերին Եգիպտոսում խստացվել են անվտանգության միջոցառումները: Ավելի վաղ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հավանության էր արժանացել խորհրդարանի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս