Բաժիններ՝

Երևանում կտեղադրվեն Համբարձում Սայադյանի, Պերճ Զեյթունցյանի, Կարապետ Մելիք-Օհանջանյանի և Հրաչյա Թամրազյանի հուշատախտակներ

Երևանում նախատեսվում է տեղադրել ՀՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Համբարձում Սայադյանի, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի և բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ: Այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են Երևանի ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգում:

Նախագծերը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Համբարձում Սայադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը նախատեսվում է տեղադրել Մոսկովյան փողոց հ. 31 հասցեում, Պերճ Զեյթունցյանինը՝ Կասյան փողոց հ. 3 հասցեում, Կարապետ Մելիք-Օհանջանյանինը՝ Կիևյան փողոց հ. 5 հասցեում, Հրաչյա Թամրազյանինը՝ Տերյան փողոց հ. 59 հասցեում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930