Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ
Ապրիլի 17-ին, ժամը 09:03-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղի սկզբնամասում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Բ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանած «Opel Zafira» մակնիշի (վարորդ՝ Ս.Կ., ծնված 1969 թ.) և «Opel Combo» մակնիշի (վարորդ՝ Ա.Վ., ծնված 1985 թ.) ավտոմեքենաներին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Գ.Վ.-ն (ծնված 1978 թ.), «Jeep» և «Opel Zafira» մակնիշների ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները Գ.Վ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա.Բ.-ինը և Ս.Կ.-ինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Zafira», «Opel Combo» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: