Գոռ Հովհաննիսյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում ԱԺ կողմից իրեն չընտրելու որոշումը

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում ԱԺ կողմից իրեն չընտրելու որոշումը:

Խորհրդարանում, հիշեցնենք, քիչ առաջ ավարտվեց ՍԴ անդամի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի քվեարկությունը. 24 կողմ և 75 դեմ հարաբերակցությամբ նա չընտրվեց ՍԴ անդամ:

«Ես ներկայացրել եմ բոլոր փաստաթղթերը և բավարարում են բոլոր պայմանները»,- ասաց նա՝ նկատելով, որ որևէ մեկը չփորձեց ստուգել իր փաստաթղթերը:

168.am-ի հարցին՝ եթե այժմ իշխանությունն առաջադրի Վահե Գրիգորյանի թեկնածությունը, դա Սահմանադրության խախտում կլինի՞, Գ.Հովհաննիսյանը դրական պատասխանեց՝ հավելելով, որ եթե չլինեն հանգամանքների էական փոփոխություններ, որը կարդարացնի մեկ անգամ առաջադրված թեկնածուի կրկնառաջադրումը. «Ես կարծում եմ, որ խորհրդարանի բացասական որոշումը պետք է հարգել»:

Տեսանյութեր

Լրահոս