Բաժիններ՝

«Այս դժվարին պահին իմ մտքերն ու աղոթքները նրանց հետ են, ովքեր աղոթում են այս տաճարում, և ամբողջ Ֆրանսիայի հետ». Եղիսաբեթ Երկրորդ

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի արտակարգ ծառայություններին, որոնք մարել են Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհը: Այդ մասին հայտնել է Բուքինգհեմյան պալատը, որը հրապարակել է Մեծ Բրիտանիայի միապետի ուղերձը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

«Արքայազն Ֆիլիպը (թագուհու ամուսինը) եւ ես խորապես վշտացած ենք՝ տեսնելով հրդեհի լուսանկարները, որն ճարակել էր Փարիզի Աստվածամոր տաճարը»,-գրել է թագուհին՝ պատշաճը մատուցելով արտակարգ ծառայությունների աշխատակիցների աշխատանքին, որոնք «իրենց կյանքն էին վտանգել՝ փորձելով փրկել այդ կարեւոր ազգային հուշարձանը»: «Այս դժվարին պահին իմ մտքերն ու աղոթքները նրանց հետ են, ովքեր աղոթում են այս տաճարում, եւ ամբողջ Ֆրանսիայի հետ»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930