Թրամփը Boeing-ին խորհուրդ է տվել վերանվանել 737 MAX մոդելը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Boeing ընկերությանը խորհուրդ է տվել վերանվանել 737 MAX ինքնաթիռի մոդելը: «Ես ինչ գիտեմ բրենդինգի մասին, գուցե ոչինչ (բայց ես այնուամենայնիվ նախագահ դարձա), բայց եթե ես լինեի Boeing-ի տեղում, կվերացնեի Boeing 737 MAX-ի անսարքությունները, կավելացնեի մի քանի լրացուցիչ հիանալի գործառույթներ եւ կփոխեի ինքնաթիռի անվանումը: Ոչ մի արտադրանք այդպես չի տուժել, ինչպես դա»,- գրել է Թրամփը Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: