ԵԱՏՄ-ն հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի և Ասիայի միջև. Նազարբաև
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի եւ Ասիայի միջեւ։
Ապրիլի 11-ին Նու Սուլթանում ընթանում է «Գաղափարից դեպի իրականություն. դեպի Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ՝ Ելբասի Նուրսուլթան Նազարբաեւի եվրասիական նախաձեռնության 25-ամյակը» միջազգային գիտագործնական խորհրդաժողովը: Միջոցառման մասնակիցներին Նազարբաեւի ողջույնի ուղերձն ընթերցել է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դարխան Կալետաեւը:
«Այս տարի լրանում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակը եւ եվրասիական ինտեգրացման գաղափարի 25-ամյակը: Ժամանակակից ԵԱՏՄ-ն հսկայական շուկա է ավելի քան 750 մլրդ դոլար արտաքին առեւտրական շրջանառությամբ, որի միագումար ՀՆԱ-ն կազմում է 2 տրիլիոն դոլար, իսկ բնակչությունը գերազանցում է 180 միլիոնը»,- նշել է Նազարբաեւը:
«Ոչ հեռու ապագայում մենք ԵԱՏՄ-ն տենում ենք որպես բաց տնտեսական հանրակցություն՝ օրգանապես ինտեգրացված համաշխարհային տնտեսական համակարգին, որպես հուսալի կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: