Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հնարավոր է համարել Թրամփի պաշտոնազրկումը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսին չի բացառել այնպիսի հանգամանքների ի հայտ գալը, որոնք կպահանջեն նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկումը: Ապրիլի 10-ին այս մասին Փելոսին հայտարարել է Associated Press գործակալությանը տված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ պաշտոնազրումը պառակտմամբ է հղի երկրում: Բայց երբ մենք տեսնենք այն, ինչ պահանջվում է, հնարավոր է՝ ստեղծվի նրա (Թրամփի) պաշտոնազրկման ստիպողական անհրաժեշտություն»,- ասել է Կոնգրեսի ստորին պալատի խոսնակը: Նա մարտ ամսին The Washington Post թերթում հրապարակված հարցազրույցում, սակայն, չի պաշտպանել պետության ղեկավարի իմպիչմենթի հնարավորությունը:

Փելոսին հայտարարել է արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի նկատմամբ անվստահության մասին այն բանի կապակցությամբ, թե նա ինչպես է շարադրել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի հիմնական եզրակացություններն ԱՄՆ-ում 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանին վերագրվող միջամտության մասին տվյալների հետաքննությունների արդյունքների վերաբերյալ:

«Նա ոչ թե Դոնալդ Թրամփի գլխավոր դատախազն է, այլ Միացյալ Նահանգների»,- պարզաբանել է դեմոկրատը: «Ես չեմ հավատում Բարին, բայց ես հավատում եմ Մյուլլերին»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս