Բաժիններ՝

ՄԻԵԴ հերթական վճռով կառավարությունը դիմումատուին կվճարի գրեթե 11 հազար եվրո

ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 10 հազար 800 եվրոյին համարժեք դրամ`Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը կատարելու նպատակով: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 11-ի նիստի օրակարգում:

ՄԻԵԴ-ի «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի մարտի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 10 հազար 800 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի մարտի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի հունիսի 14-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս