Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել հանրապետության առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահն ընդգծել է, որ առողջապահությունը եղել է եւ կմնա հանրապետության կենսական նշանակություն ունեցող բնագավառներից մեկը, եւ պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը ոլորտի բնականոն զարգացման համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: