Բաժիններ՝

Կոշտ Brexit-ը կանխող օրինագիծն ստացավ թագուհու հավանությունը

Առանց համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կանխող օրինագիծն ստացել է թագուհու հավանությունը եւ դարձել օրենք։

«Մեր միջկուսակցական օրինագիծն այժմ ունի թագուհու համաձայնությունը: Խորհրդարանն այսօր քվեարկեց այն քաոսի եւ վնասի դեմ, որը կարող է պատճառվել աշխատանքի, արտադրության, բժշկական ապահովման, ոստիկանության եւ անվտանգության ոլորտին առանց գործարքի Եվրամիությունից դուրս գալուց»,- ապրիլի 8-ին գրել է օրինագծի հեղինակ, Լեյբորիստական կուսակցության անդամ Իվետ Քուպերն իր Twitter-ում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատները պաշտպանել են այն օրինագիծը, որը կառավարությանը պարտավորեցնում է երկարացնել Brexit-ի հետաձգումը՝ խուսափելու համար առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալուց:

Այսպիսով, առանց գործարքի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբերակն այլեւս չի քննարկվի, եւ Լոնդոնն ստիպված կլինի հասնել ԵՄ-ի կողմից Brexit-ի գործընթացի երկարաձգման համաձայնությանն այն դեպքում, եթե Բրիտանիայի խորհրդարանում մինչեւ ապրիլի 12-ը գործարքն այդպես էլ հավանության չարժանանա, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930