Բաժիններ՝

Մոսկվայի արևմուտքում կատարված սպանության տեսագրությունը հայտնվել է համացանցում

Տեսախցիկների ուշադրության կենտրոնում է հայտնվել Մոսկվայում 57-ամյա կնոջ սպանության պահը։ Կադրերում երևում է, որ նրան մոտենում է մի տղամարդ, մի քանի դանակի հարված  հասցնում և թաքնվում  հանցագործության վայրից:

Այս պահի դրությամբ հարուցված է քրեական գործ: Իրավապահ մարմինների աշխատակիցները կատարում են մարդասպանի որոնողական աշխատանքներ:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ՝ ապրիլի 2-ին Մոսկվայում, Կուտուզովսկի պրոսպեկտի վրա տեղի է ունեցել սպանություն: Նախնական տվյալներով սպանվածը  57-ամյա Կարինա Վարդանովան էր, որը նախկինում  զբաղեցրել է ոչ բարձր պաշտոններ մարզային վարչակազմերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս