Բաժիններ՝

«Մեր բոլորի ուշք ու միտքը տնտեսական զարգացումն է». Դավիթ Անանյան

«Տնտեսական աճն այդքան չի, որ ապահովեր այս բացառիկ աճը: Սա համատեղ աշխատանքի արդյունք է՝ ստվերի կրճատման ուղղությամբ: 55 մլրդը հիմնականում ստվերի հաշվին է կատարված, քան տնտեսական աճի»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով այս տարվա առաջին եռամսյակում հարկային հավաքագրումների մասին:

2018թ. հունվար-մարտին հավաքագրված 171.7 մլրդ դրամ հարկային մուտքերի փոխարեն ՊԵԿ-ը 2019թ. հունվար-մարտին հավաքագրել է 226.2 մլրդ դրամ կամ 55.5 մլրդ դրամով ավելի:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ ՊԵԿ-ն այս տարվա ցուցանիշը գերակատարելու է ստվերի հաշվին.

«Եթե տնտեսական աճը մեզ օգնի, մենք շատ կուրախանանք, և կարծում ենք, որ հաջորդ տարիներին տնտեսական աճը պետք է լինի դոմինանտ»:

Դ.Անանյանը նշեց, որ իրենք ևս ամեն ինչ անելու են, որ տնտեսությունը զարգանա և պետք է օգնեն տնտեսվարողներին, որ հարկերը ճիշտ հայտարարագրեն. «Մեր բոլորի ուշք ու միտքը տնտեսական զարգացումն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930