«Նոր «Բերնաբեուն» կլինի ապագայի լավագույն մարզադաշտը». Ֆլորենտինո Պերես
                                    «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կիսվել է «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցման մասին մտքերով:
«Սա մի վայր է, որտեղ մադրիդիստները միավորում են իրենց ուժերն արդեն 117 տարի: Սա մեր տունն է, այստեղ են ստեղծվել մեր արժեքները: «Ռեալն» ակումբ է բոլորի համար, որը ղեկավարվում է երկրպագուների կողմից:
Մենք ապրել ենք այդ արժեքներով մինչ այսօր և մենք պետք է դա հիշենք: Այս մարզադաշտը կդառնա ավանգարդի խորհրդանիշ: Նոր «Սանտյագո Բերնաբեուն» կդառնա աշխարհի լավագույն մարզադաշտը:
Սա ամենակարևոր նախագծերից մեկն է ոչ միայն՝ «Ռեալի», այլև՝ ամբողջ քաղաքի համար: Ապագան պահանջում է ժամանակակից, ավանգարդային մարզադաշտ: Այն կդառնա առանցքային օբյեկտ Մադրիդի համար»,- Պերեսին է մեջբերում Marca-ն:
https://twitter.com/realmadriden/status/1113079059716673536
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    