Բաժիններ՝

Տիմոշենկոն կեղծված է համարում ընտրություններն Ուկրաինայում, բայց չի վիճարկելու դրանց արդյունքները

Ուկրաինայի նախագահի թեկնածու «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ կեղծված է համարում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները, բայց դրանք չի վիճարկելու դատարանում, քանի որ չի հավատում երկրի արդարադատությանը։

«Ես կարող եմ միանգամից ասել, որ մենք դատարան չենք գնում,-հայտարարել է նա:- Դրա պատճառը պարզ է, ընտրությունների անցկացման ընթացքում մենք քանիցս գնացել ենք դատարան, բայց դատական համակարգի բարեփոխումից հետո նախագահն այն սեփականաշնորհել է, եւ այն նույնքան կեղծ է աշխատում, որքան եւ նախագահի ընտրությունները: Այն իրական արդարադատ որոշումներ չի կայացնի»:

«Մենք հույս չենք դնի մի բանի վրա, որը չկա,-ասել է Տիմոշենկոն:- Ուկրաինայում դատական համակարգ չկա, ուստի այնտեղ ընտրությունները բողոքարկելն անհնարին է»:

Տիմոշենկոն հավելել է, որ երկրորդ փուլում չի պաշտպանում ո՛չ Զելենսկուն, ո՛չ Պորոշենկոյին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս