Բաժիններ՝

ԵԽԽՎ նախագահն ու Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են համագործակցության խորացման հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սկզբունքները։ Մասնավորապես, Հայաստանում խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող աշխատանքը, արձանագրած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է իր համագործակցությունը ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ: Պաշտպանը հատկապես ընդգծել է Հայաստանի խորհրդարանի պատգամավորների հետ աշխատանքային հանդիպումները, որոնց ժամանակ տեղեկություններ են փոխանակում Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

ԵԽԽՎ նախագահը շնորհակալություն է հայտնել Արման Թաթոյանին արդյունավետ համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցության շրջանակը: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի շարունակական կատարելագործման հարցում ԵԽԽՎ-ն ունի կարևոր դեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031