Բաժիններ՝

Մեքսիկայի նախագահն Իսպանիայի թագավորից ներողություն է պահանջել նվաճման ընթացքում խախտումների համար. El Pais

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը նամակ է հղել Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորին այն խախտումների համար ներողություն խնդրելու հորդորով, որոնք կատարվել են նվաճման ժամանակաշրջան: Մարտի 25-ին այդ մասին հայտնել է El Pais թերթը։ Թերթի տեղեկատվությամբ՝ երկրի նախագահը պնդում է, Մեքսիկայի իշխանությունների տեսակետով, տեղ գտած խախտումների ճանաչման անհրաժեշտությունը, որոնք տեղի են ունեցել շուրջ 500 տարի առաջ: Նամակն ուղարկվել է Իսպանիայի ատաքին գործերի նախարարության միջոցով:

Ինչպես կարծում է Լոպես Օբրադորը, ներում խնդրելը միակ հնարավոր ձեւն է լիակատար հաշտության հասնելու համար: Նշված է, որ նախագահը ցանկանում է ներողության հասնել այն հանցագործությունների եւ հալածանքների համար, որոնք բնիկ ժողովուրդների դեմ կատարվել են այդ դարաշրջանում: Իսպանիայի կառավարությունում ափսոսանք են հայտնել ստացված ուղերձի կապակցությամբ:

«500 տարի առաջ իսպանացիների ժամանումը ներկայիս Մեքսիկայի հողեր չի կարող գնահատվել արդի ըմբռնումների լույսով,- ճշտել են նախարարների կաբինետում:- Մեր եղբայրական ժողովուրդները միշտ իմացել են, թե մեր ընդհանուր անցյալն ինչպես ընթերցել առանց ցասումի եւ կառուցողական տեսանկյունից»: Մադրիդը հայտարարել է Մեքսիկայի հետ մեկտեղ աշխատելու իր պատրաստակամության մասին՝ պետությունների միջեւ «բարեկամության եւ համագործակցության հարաբերությունների խորացման» համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս