Բաժիններ՝

Անհրաժեշտ է գիտելիքներով աշխատելու հմտություններ ձևավորել. Տիգրան Սարգսյանը խոսել է կրթական համակարգի խնդիրներից

Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների հետ հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը խոսել է կրթական ժամանակակից համակարգի խնդիրների մասին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը տեղեկացնում է, որ նա խոսել է այն մասին, թե ժամանակակից աշխարհում alma mater-ի գլխավոր գործառույթը որն է:

Մարտի 22-ին Տիգրան Սարգսյանը ներկա է եղել «Համալսարանը ապագայի տնտեսությունում. Ժամանակի մարտահրավերները և առաջնորդների փորձը» խորագրով ֆորումին, որտեղ, խոսելով կրթության ժամանակակից համակարգի մասին նշել է, որ պետք է գիտելիքներով աշխատելու հմտություններ ձեւավորել:

«Կրթական համակարգը պետք է հարմարեցված լինի կոնցեպտուալ ձևով: Մենք պետք է պատրաստենք մարդկանց, որոնք ունակ են մտածելու, որովհետև գիտելիքը շատ արագ հնանում է»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը նաև նշել է, որ մենք ամեն օր բախվում ենք նոր մարտահրավերների ու սպառնալիքների, որոնց անհրաժեշտ է գտնել պատասխաններ:

«Մենք ստիպված ենք պարբերաբար զբաղվել տարբեր գործընթացները ուսումնասիրելով, թե ինչպես անել, որ եվրասիական տնտեսական գոտում բիզնեսը և քաղաքացին իրենց լավ զգան: Դա նշանակում է, որ մեր բոլոր մոտեցումները պետք է լինեն գերժամանակակից»,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կարծիքով, համալսարանների որակական փոփոխությունը թույլ կտա բարձրացնել ԵԱՏՄ անդամ երկրների մրցունակությունը գլոբալ շուկաներում: Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է կրթական համակարգում լուրջ փոփոխություններ կատարել, որ «աճի շարժիչ ուժը լինեն համալսարանները, որոնք կանցկացնեն հետազոտություններ»։

Նա ընդգծել է, որ դասախոսներն առաջին հերթին պետք է լինեն ուսումնասիրողներ, գիտնականներ, որոնք իրենց աշխատանքում ակտիվորեն կներգրավեն ուսանողների: Այդ ժամանակ կմեծանա ինտելեկտուալ ներուժը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս