Բաժիններ՝

Եվրոպան պաշտպանական բոլոր միջոցները ձեռնարկել է ի դեպս «կոշտ» Brexit-ի. Մակրոն

Եվրոպան իր քաղաքացիների եւ ձեռնարկությունների պաշտպանության համար բոլոր միջոցները ձեռնարկել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի «կոշտ» դուրս գալու դեպքում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը:

«Մենք (Brexit-ի հետաձգման) ժամկետի հստակ պատասխան տվեցինք (Մեծ Բրիտանիայի) վարչապետ Թերեզա Մեյին: Այժմ բրիտանացիները պետքէ Էվերացնեն բոլոր անորոշությունները»,- գրել է Ֆրանսիայի ղեկավարը Twitter ցանցի իր օգտահաշվում:

Նա հավելել է, որ «եթե բրիտանացիները դուրս գան առանց համաձայնագրի, (մեր) համաքաղաքացիների եւ ձեռնարկությունների պաշտպանության համար բոլոր միջոցներն արդեն ձեռնարկվել են»:

«Եվրոպան խաղաղության, բարգավաճման, ազատության տարածք է: Եվրոպան աշխարհի ազատ եւ ժողովրդավարական ամենամեծ տարածքն է: Նա պետք է հպարտանա իր մոդելով եւ պաշտպանի այն»,- ընդգծել է Մակրոնը:

Նախագահը հավելել է, թե «կարեւոր է խոսել Եվրոպայի ապագայի մասին. Չինաստանի հետ հարաբերությունների, կլիմայի, արդյունաբերական ռազմավարության մասին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս