Բաժիններ՝

«Ես Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ եմ ճանաչում». Կառլոս Ռոտոնդարո

Վենեսուելացի գեներալ Կառլոս Ռոտոնդարոն մարտի 18-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է Բոլիվարյան Հանրապետության նախագահ: Համապատասխան հայտարարությունը նա արել Է NTN24 հեռուստաալիքի հետ կայացած հարցազրույցի ժամանակ։

«1987 թվականին ես երդում տվեցի պաշտպանելու հայրենիքը եւ նրա համար տալու կյանքս: Սակայն այդ երդումը չէր նշանակում պաշտպանել անձեռնահաս եւ կոռումպացված կառավարություն: Անշուշտ, ես Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ եմ ճանաչում»,- ասել է նա:

Ռոտոնդարոն երկրի զինված ուժերին էլ է կոչ արել «վարվելու հենց այդ կերպ»: «Ես դավաճան չեմ, ես միշտ նվիրված եմ իմ հայրենիքին»,- հավելել է նա: Նշվում է, որ ներկայում գեներալը գտնվում է Կոլումբիայի տարածքում, որի իշխանություններից նա ապաստանի տրամադրում է խնդրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս