Բաժիններ՝

NASA-ն նախազգուշացրել է Երկրին խոշոր աստղակերպի մոտենալու մասին

EA2 խոշոր աստղակերպը Երկրի մոտով կացնի մինչեւ Լուսին ընկած տարածությունից պակաս հեռավորությամբ: Այդ մասին վկայում են NASA-նի կայքում զետեղված տվյալները:

Սպասվում է, որ օբյեկտը մեր մոլորակին առավելագույնս կմոտենա մարտի 22-ին եւ կթռչի նրանից մոտավորապես 305 հազար կմ հեռավորության վրա: Դա գրեթե 80 հազար կիլոմետրով պակաս է, քան Երկրից մինչեւ Լուսին տարածությունը:

Աստղակերպի շարժման արագությունը կազմում է վայրկյանում մոտավորապես հինգ կիլոմետր, իսկ տրամագիծը 18-ից մինչեւ 40 մետր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս