Աշխարհի ամենամեծ փազլը հայտնվել է Լանսարոտե կղզու օդանավակայանում
Իսպանիայի Լանսարոտե կղզու (Կանարյան կղզիների ինքնավար մարզ) օդանավակայանում հավաքել են աշխարհի ամենամեծ փազլը: Այդ մասին հայտնել է պիրենեյան թագավորության Օդանավակայանների պետական վարչությունը (AENA):
Գերատեսչության տվյալներով՝ նոր տեսարժանությունը կարելի է դիտել երկրորդ տերմինալի ցուցասրահում: Խճանկարը բաղկացած է 45,5 հազար փայտե հատվածներից: Ծալովի նկարն իրենից ներկայացնում է կղզու տարբեր բնապատկերների 91 լուսանկարներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել են Օդանավակայանների պետական վարչությունում, 2018 թվականին Իսպանիայի գլխավոր օդանավակայաններն ընդունել են ռեկորդային թվով ուղեւորներ: AENA-ի ընդհանուր ուղեւորահոսքը գերազանցել է 263,7 միլիոնը:
Լանսարոտեի օդանավակայանի ծառայություններից օգտվել է ավելի քան 7,3 միլին ճանապարհորդ: Այդպիսով, կանարյան այդ օդանավակայանն ուղեւորների թվով տասներորդ տեղն Է զբաղեցրել իսպանական ցանցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: