«Շտապ օգնություն»-ը ուղղաթիռով փորձարկել է պայմանական հիվանդի տարհանումը
Հայաստանում «Շտապ օգնության» ուղղաթիռով փորձարկեցին պայմանական հիվանդի տարհանումը Դիլիջանից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ավելի վաղ՝ փետրվարի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում բազավորվող Armenian Helicopters ընկերությունը դիմավորել էր իր 3-րդ ուղղաթիռը: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Armenian Helicopters LLC ընկերության հետ պատրաստվում է 2019թ. սանավիացիոն ծառայություն հիմնել: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Armenian Helicopters ընկերության հետ գործակցությամբ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սանավիացիոն ծառայություն կստեղծվի:
2019 թվականին Երևանի երկու խոշոր բժշկական կենտրոնի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոնների տարածքներում ուղղաթիռների վայրէջքի տեղեր կստեղծվեն:
Փորձարկում ենք պացիենտի տարհանումը Դիլիջանից։
Gepostet von Arsen Torosyan am Samstag, 2. März 2019