Փնտրվում է 14-ամյա Գրետա Հարությունյանը. երեխայի մոտ առկա է դաունի համախտանիշ
Փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, 2005թ.-ին ծնված Գրետա Հարությունյանը, ում մոտ առկա է դաունի համախտանիշ, Նոր Նորքի 2-րդ զանգվածի 135 դպրոցից դուրս է եկել, նստել 4-րդ համարի երթուղայինը և ուղևորվել դեպի Չարբախ: Ներկայումս հարազատները երեխայի մասին տեղեկություն չունեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սոցիալական ցանցերում տեղեկությունը տարածվում է երեխայի լուսանկարը: Տեսնողները կարող են զանգահարել երեխայի մայրիկին՝ Մանուշակին՝ 077-24-94-05 հեռախոսահամարով: