Բաժիններ՝

«Դեղին բաճկոնավորների» նկատմամբ ֆրանսիացիների համակրանքն անկում է արձանագրել

«Դեղին բաճկոնավորների» շարժումն աստիճանաբար կորցնում է ժողովրդականությունը Ֆրանսիայի բնակիչների շրջանում: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի ինտերնետ-հարցման տվյալները, որն անցկացրել են ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում՝ L՚Express-ը եւ France Inter-ը: Հարցման մասնակիցների 55 տոկոսը հայտարարել է, որ կցանկանար «դեղին բաճկոնավորների» ցույցերի դադարեցում:

Մինչդեռ հունվարի 23-ին հրապարակված հարցման արդյունքներով, ֆրանսիացիների 51 տոկոսը հանդես էր գալիս բողոքների ակցիաները շարունակելու օգտին: Միեւնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը բարձրացել է մինչեւ 32 տոկոս՝ 2018 թվականի նոյեմբերի կեսերից ի վեր առավելագույն ցուցանիշ, երբ անցկացվել են «դեղին բաճկոնավորների» առաջին ակցիաները:

Այսպիսով, նախագահի վարկանիշը մեկ ամսում աճել է 2 տոկոսային կետով, իսկ դեկտեմբերին Մակրոնի ժողովրդականությունն ընկել էր մինչեւ 27 տոկոս: Նաեւ հարցման արդյունքները ցույց են տվել վարչապետ Էդուար Ֆիլիպի ժողովրդականության աճը 1 տոկոսային կետով՝ մինչեւ 33 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս