Պեսկովը մեկնաբանել է Գուայդոյի ճանաչումը Եվրամիության երկրների կողմից
Վենեսուելայում իշխանության բռնատիրման փորձն օրինականացնելու ձգտումն ուղղակի միջամտություն է այդ երկրի գործերին, ինչը չի նպաստում ճգնաժամի արդյունավետ եւ խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Վենեսուելայի ներքաղաքական ճգնաժամի ցանկացած լուծում հնարավոր է միայն իրենց՝ վենեսուելացիների կողմից: Ինչ-ինչ որոշումների պարտադրումը կամ իշխանության բռնատիրման փորձն օրինականացնելու ձգտումը, մեր տեսակետով՝ թե՛ ուղղակի եւ թե՛ անուղղակի միջամտություն է Վենեսուելայի ներքին գործերին»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Եվրամիության երկրների կողմից Խուան Գուայդոյի ճանաչումը որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ:
«Եվ դա ոչ մի կերպ չի նպաստում այն ճգնաժամի խաղաղ, արդյունավետ եւ կենսունակ կարգավորանը, որն ապրում են վենեսուելացիները, եւ որոնք, մեր տեսակետով, մեր համոզմամբ՝ պետք է այդ ճգնաժամը վերապրեն ինքնուրույն»,- ընդգծել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: