Արոնյանը Ջիբրալթարի մրցաշարի առաջարներից է
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամներ Հրանտ Մելքումյանը և Լևոն Արոնյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարի մրցաշարում:
Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով հաղթել է Անգլիան ներկայացնող շախմատիստ Նայջել Շորթին: Հրանտ Մելքումյանը և Էլինա Դանիելյանը պարտություն են կրել:
Այժմ Արոնյանը առաջատարներից մեկն է: Նա ունի 5 միավոր:
Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի հունվարի 22-31-ը: