Բաժիններ՝

ԱՄՆ-ում ձերբակալված իրանցի լրագրողուհուն ազատ են արձակել

Press-TV իրանական հեռուստաալիքի լրագրողուհի Մարզիե Հաշեմին, որն ավելի վաղ ձերբակալվել էր ԱՄՆ-ում, ազատ է արձակվել: Այդ մասին իր կայքում հայտնել է հեռուստաալիքը՝ հղում անելով Հաշեմիի ընտանիքի անդամներից մեկին: Ազատման հանգամանքներն առայժմ չեն ներկայացվում:

Հաշեմին բերման էր ենթարկվել անցած շաբաթ Սենտ Լուիսում (Միսուրիի նահանգ), որտեղ նա մասակցում էր ոստիկանության կամայականություններից աֆրոամերիկացիների պաշտպանության հասարակական շարժման վերաբերյալ վավերագրական ֆիլմի նկարահանումներին: Ինչպես հաղորդվել էր Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի դատարանի հունվարի 18-ի փաստաթղթում, նա կազատվի այն բանից անմիջապես հետո, երբ կկանգնի երդվյալ ատենակալների առջեւ:

Փաստաթղթում նաեւ հաստատվում է, որ Հաշեմիին որեւէ մեղադրանք չի առաջադրվել, նա կալանքի տակ է վերցվել որպես վկա, որը կարեւոր տեղեկատվություն ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս