Boeing-ն ինքնավար ինքնաթիռի փորձարկում է անցկացրել քաղաքում ուղևորությունների համար
Boeing ավիաշինական կորպորացիան ինքնավար մարդատար օդանավի (PAV) առաջին փորձնական թռիչքն է անցկացրել քաղաքային պայմաններում ուղեւորություններ կատարելու համար։
«Եվս մեկ առաջին քայլ մեզանից: Մենք հաջողությամբ փորձարկել ենք մեր մարդատար օդանավը: Մենք շարունակում ենք զարգանալ անվտանգ ու հավասարակշռված թռիչքների ուղղությամբ քաղաքային էկոհամակարգի պայմաններում»,-հայտնել է ընկերությունը:
PAV-ի նախատիպի ստեղծմամբ զբաղվում են կորպորացիայի Boeing NeXt ստորաբաժանումը, ինչպես նաեւ Aurora Flight Sciences դուստր կազմակերպությունը, որի ինժեներները սարքավորում են մշակում էլեկտրական շարժիչի օգնությամբ ուղղահայաց վերթիռի եւ վայրէջքի համար:
Էլեկտրաշարժիչով հանդերձված PAV-ի նախատիպն ունի 9 մետրից փոքր-ինչ ավելի երկարություն եւ 8,5 մետր լայնություն: Այն նախատեսված է 80 կիլոմետր լիովին ինքնավար թռիչքի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: