
Ամանորյա եղեւնիների նետում. Գերմանիայի բնակիչների անսովոր զվարճանքը

Ամանորյա եղեւնիները կարելի է ոչ միայն զարդարել: Գերմանիայում տեղի է ունեցել դրանց նետման 13-րդ մրցաշարը: Այդ տոնին մասնակցում են հարյուրավոր մարդիկ։
Եղեւնիները նետում են ինչպես նիզակներն ու մուրճերը, նաեւ դրանք նետում են նշաձողի վրայով: Հաղթողին որոշելու համար արդյունքները գումարվում են: Ժողովրդական զվարճանքից հետո բոլոր եղեւնիներն այրում են, հաղորդել է Sputnik-ը: