Ինչու է լոռամրգին այդքան օգտակար
Լոռամրգին հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամին C-ով, բջջանյութով, կալիումով: Fithacker.ru-ն ներկայացրել է լոռամրգի օգտագործելու մի քանի պատճառ:
Հակաօքսիդանտ է: Բարձրացնում է օրգանիզմի պաշտպանողական կարողությունները:
Չեզոքացնում է մանրէներին: Լոռամրգին կարող է կանխարգելել դրանց աճը նյութափոխանակության և միզասեռական համակարգերում:
Օգնում է կանխարգելել միզասեռական համակարգի բորբոքային հիվանդությունների զարգացումը: Լոռամրգին նյութեր է պարունակում, որոնք բակտերիաները դուրս են բերում օրգանիզմից՝ նվազեցնելով բորբոքային հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Նվազեցնում է խոցային հիվանդության զարգացման հավանականությունը: Օրվա ընթացքում 2 բաժակ լոռամրգու հյութի օտագործումը կարող է օգնել նվազեցնել բակտերիաներիով վարակվածության հավանականությունը, որոնք կարող են խոցային հիվանդության զարգացման պատճառ դառնալ:
Իջեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը: Լոռամրգին օգնում է իջեցնել՝ արյան մեջ «վատ» խոլեստերինի, և բարձրացնել՝ «լավ» խոլեստերինի մակարդակը, որը պաշտպանում է արյունատար համակարգը, օգնում նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Կանգնեցնում է կարիեսի և լնդերի հիվանդությունների զարգացումը: Լոռամրգին պոլիֆենոլներ է պարունակում, որոնք կանխարգելում են լնդերի վարակումը մանրէներով:
Լոռամրգին կարող եք օգտագործել ցանկացած տեսքով, քանի որ հակաօքսիդանտ ազդեցությունը պահպանվում է թե սառեցրած, թե չորացրած վիճակում և թե մուրաբա պատրաստելուց հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը