Չինաստանի CNPC կորպորացիան Իրանում դադարեցրել է ներդրումները «Հարավայն Փարս» հանքավայրում. Reuters
Չինաստանի նավթի- գազի ազգային կորպորացիան (CNPC) դադարեցրել է ներդրումներն Իրանի «Հարավային Փարս» գազի հանքավայրում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Ներդրումները դադարեցնելու որոշումն ընդունվել է ամերիկա-չինական բանակցությունների չորս փուլերից հետո, որոնք կայացել են Պեկինում: Կոնսուլտացիաների ընթացքում ԱՄՆ-ի պատվիրակությունը պնդել է, որ CNPC-ն հրաժարվի Իրանի հանքավայրի ֆինանսավորումից:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս պահին CNPC-ն եւ իրանցի պաշտոնյաները չեն մեկնաբանում ներդրումների դադարեցման վերաբերյալ հաղորդումները:



