«Այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կապրիզն էին՝ ժողովրդի ապատիայի և հիասթափության ֆոնի վրա». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմք ընդունելով ԿԸՀ կողմից ներկայացված նախնական տվյալները մասնակցության մասին՝ կարող ենք արդեն անել առաջին քաղաքական գնահատականները:
Մեծ շուքով ազդարարված, քաղաքական աննախադեպ հալածանքների արդյունքում տեղի ունեցած, ԱԺ գործունեության հանդեպ ուղղակի ճմնշումների հետևանք հանդիսացող ընտրություններին մասնակցեց ընդամենը ընտրողների 50%-ից պակաս ընտրող՝ 48.63%:
Սա ապացուցում է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ոչ թե «համաժողովրդական պահանջ» էր, այլ Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական հաշվարկների և շահերի արդյունք:
Արտահերթ ընտրությունները չդարձան «թավշյա» ռեժիմի համապետական բենեֆիսի հիմք՝ անկախ իրենց հավաքած տոկոսներից:
Չօգնեց Նիկոլ Փաշինյանի համահայաստանյան արշավանքը, անզոր էր ՖԲ-ի Live-ը, ապարդյուն՝ գործադրված հսկայական վարչական ռեսուրսը:
Այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կապրիզն էին՝ ժողովրդի ապատիայի և հիասթափության ֆոնի վրա»:
Հիմք ընդունելով ԿԸՀ կողմից ներկայացված նախնական տվյալները մասնակցության մասին՝ կարող ենք արդեն անել առաջին քաղաքական…
Gepostet von Armen Ashotyan am Sonntag, 9. Dezember 2018