Բաժիններ՝

Իվանիշվիլին վստահ է Զուրաբիշվիլիի հաղթանակին, բայց պատրաստ է ընդունել Վաշաձեի հաջողությունը

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր ու նախագահ Բիձինա Իվանիշվիլին հույս է հայտնել, որ ընտրություններում «Միասնական ազգային շարժման» անդամ Գրիգոլ Վաշաձեի հաղթանակի դեպքում երկրում կհայտնվի կառուցողական ընդդիմություն:

Իվանիշվիլին վստահություն է հայտնել, որ ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի Զուրաբիշվիլին: «Վրացական երազանքի» առաջնորդը չի հավատում Վաշաձեի հնարավոր հաջողությանը, իսկ եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, կարծում է, որ «իհարկե, ոչ մի լավ բան չի լինի»: Դրա հետ մեկտեղ նա հույս է հայտնել, որ Զուրաբիշվիլիի հաղթանակի դեպքում երկրում, այնուամենայնիվ, կհայտնվի կառուցողական ընդդիմություն:

«Հուսով եմ, որ այդ հաղթանակով մենք վերջնականապես կմերժենք այդ ապակառուցողական ուժին»,- ասել է Իվանիշվիլին: Նրա խոսքով՝ իշխող թիմը «Ազգային շարժմանը» թույլ չի տա «դուրս գալ օրենքի շրջանակներից»: «Թող ոչ ոք չմտածի, որ մենք նրանց թույլ կտանք խախտել օրենքը»,- հավելել է Իվանիշվիլին:

Լրագրողների հարցին՝ Վրաստանում հնարավոր են արդյոք իրադարձությունների զարգացման հեղափոխական սցենարներ Զուրաբիշվիլի հաղթանակի դեպքում, Իվանիշվիլին բացասական պատասխան է տվել: «Փորձ կլինի: Բայց հավաստիացնում եմ բնակչությանը՝ նրանք ռեսուրս չունեն… Ժողովուրդը նեղացած է, բայց ոչ չարացած»,- ընդգծել է Իվանիշվիլին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս