Բաժիններ՝

Բակո Սահակյանն ամերիկահայ բարերար Վահան Շամլյանի հետ քննարկել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել բարերար Վահան Շամլյանի եւ նրա խորհրդական Վահագն Բզնունու հետ:

Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս