Թուրքիան զրահատեխնիկա ամենից շատ այդ երկիր է արտահանել

Թուրքիայի արտահանողների խորհուրդը տվյալներ է հրապարակել երկրի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտում վերջին 10 ամիսներին իրականացված արտահանումների վերաբերյալ:

Ըստ այդմ` Թուրքիան տվյալ ոլորտում հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն  ժամանակաշրջանի հետ համեմատած 14,4 %-ով ավելացրել է արտահանումը՝ հասցնելով 1 մլրդ 553 մլն 804.000 դոլար:

Թուրքական «FNSS» պաշտպանական համակարգեր արտադրող մասնավոր ընկերության գլխավոր տնօրեն Նաիլ Քուրթը նշել  է, որ 2000թ.-ից սկսած զրահամեքենաների արտահանման ոլորտում շարունակվում է Մալազիայի հետ համագործակցությունը:

Իսկ ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, ապա Քուրթը հայտնել է, որ այս ոլորտում սկսել են համագործակցել 2004թ-ից, սակայն ներկայում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված դադարեցրել են  արտահանումը:

Ընդհանուր առմամբ Թուրքիան Մալազիա է արտահանել $1,5 մլրդ թրթուրավոր զրահատեխնիկա, իսկ Սաուդյան Արաբիա` շուրջ $1մլրդ:

Թուրքիան պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտում 2018թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ամենից շատ արտահանումն իրականացվել է հետևյալ երկրներ.

ԱՄՆ- 579 մլն 100.000 $

Գերմանիա-185 մլն 502.000 $

Օման- $150 մլն 514. 000 $

Հնդկաստան- 67մլն. 6000 $

Հոլանդիա- 64 մլն 533.000 $

Միացյալ Թագավորություն- 47 մլն 615.000$

Լեհաստան- 44 մլն 289.000 $

Ֆրանսիա – 43 մլն 43.000 $

Ադրբեջան- 31 մլն 229.000 $

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս