23-ամյա վարորդը խմած վիճակում Սարալանջի փողոցում BMW X5–ով բախվել է քարե պատնեշին և կողաշրջվել. Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 03:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգուց դեպի նախկին «Երիտասարդական» պալատ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել, որի մեջ կա արգելափակված քաղաքացի, ում դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com կայքը պարզվել է, որ Երևանի բնակիչ, 23-ամյա Հայկ Գրիգորյանը, Սարալանջ պողոտայում իր վարած BMW X5 մակնիշի 07 NO 070 համարանիշի ավտոմեքենայով բախվել է քարե պատնեշներին և կողաշրջվել:
Նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, որից հետո ժամանած շտապօգնության բժիշկներին նա հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից:
Նա տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում: