«Արդեն իսկ հաղորդագրություն է փոխանցվել բոլոր զորամասերի հրամանատարներին». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ ոչ ոք չի ուղղորդի զինվորի քվեարկությունը:

«Արդեն իսկ հաղորդագրություն է փոխանցվել բոլոր զորամասերի հրամանատարներին՝ հիշեցնելով իրենց պարտականությունները և օրենքի դրույթները՝ ինչ կարելի է անել, ինչ չի կարելի անել: Նախազգուշացված են բոլորը և օրենքի ամբողջ խստությամբ կպատժվեն, եթե որևէ անգամ փորձ լինի ընդգրկվելու քարոզչությանը, այս քաղաքական գործընթացներին»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դ.Տոնոյանը՝ վստահեցնելով, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնություն են ձեռք բերել այդ մասին:

Նա նշեց, որ խախտումներն ամբողջ խստությամբ կպատժվեն. «Կարծում եմ՝ դուք կտեսնեք փոփոխությունները»:

Տեսանյութեր

Լրահոս