Հայաստանը պետք է քաղաքական լուրջ երաշխիքներ տա ՀԱՊԿ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի անունը հայտնի կլինի արդեն այս շաբաթ: Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի օրակարգի հիմնական հարցերից մեկն էլ նոր քարտուղարի ընտրությունն է լինելու։

Եվ այդպես էլ հստակություն առկա չէ` Հայաստանը կպահպանի իր նախագահությունը, թե ոչ: ՀԱՊԿ կանոնադրությունում հստակ կանոնակարգում առկա չէ, թե ինչպես են վարվում այս պայմաններում, սակայն նախագահությունը պահպանելու համար ՀՀ-ն պետք է քաղաքական լուրջ երաշխիքներ տա ՀԱՊԿ-ին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս