«Կոնտեն ցանկանում էր եռամյա պայմանագիր և ազատություն տրանսֆերային շուկայում». Կալդերոն
«Սերուցքայինների» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտարարել է, թե ինչու Անտոնիո Կոնտեի և «Ռեալ Մադրիդի» համագործակցությունը տեղի չունեցավ:
«Նա երեք տարվա պայմանագիր է խնդրել, ցանկացել է 5 մասնագետի իր հետ բերել «Ռեալի» շտաբ, և ազատություն տրանսֆերային շուկայում: Այս ամենին Ֆլորենտինո Պերեսը չի պատրաստվում համաձայնել»,- Կալդերոնի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Ժուլեն Լոպետեգիի հեռացումից հետո «Ռեալը» ժամանակավորապես գլխավորում է «Կաստիլիայի» մարզիչ Սանտյագո Սոլարին:
Կոնտեի վերջին աշխատանքի վայրը եղել է Լոնդոնի «Չելսին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը